2018_2019 ուստարվա ընդունելութուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի  թիվ 1 միջնակարգ դպրոցը հայտարարում է 2018-2019 ուստարվա առաջին դասարանցիների ընդունելություն:

Փաստաթղթերն ընդունվում են  ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  1. դիմում` ուղղված տնօրենին 〈լրացվում է տեղում〉,
  2. ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,
  3. 2 լուսանկար՝ 3×4 չափսի,
  4. բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք,
  5. ծնողներից մեկի անձնագրի պատճենը 〈պայմանագիր կնքելու համար〉:

Ընդունելության կարգ

Ընդունելության կարգ

Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք` առաջին դասարան ընդունվելու դեպքում,

3) ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը: Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում,

4) 2 լուսանկար՝ 3×4 չափսի,

5) սովորողի «Անձնական գործ» գրքույկը (բացառությամբ առաջին դասարան և ուսումնական տարվա սկզբում ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս),

6) տեղեկանք՝ ընթացիկ գնահատականների և բացակայությունների քանակի մասին, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ նաև տեղեկանք՝ ուսումնասիրած առարկաների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի դեպքում՝ նաև անհատական ուսուցման պլանը,

7) վկայագիր` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար,

8) տեղեկանք` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան դպրոց ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),

9) սովորողի տեղափոխման թերթիկը` դպրոցից դպրոց տեղափոխվելիս (բացառությամբ ուսումնական տարվա սկզբում հիմնական դպրոցից ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունվելիս): Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,

10) հիմնական կրթության վկայականի բնօրինակը` 10-12-րդ դասարաններ ընդունվելիս,

11) սույն կարգի 18-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետով սահմանված դեպքում` փաստաթուղթ զինկոմիսարիատից:

Հրաժեշտ Այբբենարանին

Այբբենարանի հանդեսը յուրաքանչյուր տառաճանաչ դարձած աշակերտի կյանքում առանձնահատուկ իրադարձություն է, դպրոցական առօրյայի ամենատպավորիչ և գեղեցիկ հատվածը : Ս/թ մայիսի 18-ին դասվար Փառանձեմ Սարգսյանը իր կազմակերպած գեղեցիկ միջոցառումով երեխաներին և հանդիսատեսին տարավ հեքիաթային մի աշխարհ, որտեղ նրանք գրաճանաչ են դարձել, և որը նրանց ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում:
Գեղեցիկ զարդարված բեմը, տոնական  փուչիկներն ու ծաղիկները անկրկնելի ուրախություն և բերկրանք պարգևեցին ներկաներին։

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը

Մայիսի 22-ին Զոլաքարի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համադպրոցական միջոցառում :

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցինԲաշ- Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսամաարտերը:

Միջոցառման ընթացքում հնչեցին թեմային բնորոշ երգեր ու բանաստեղծություններ։

 

Հեքիաթների աշխարհում…

Մայիսի 22-ին Զոլաքարի թիվ 1  միջնակարգ դպրոցի  5-րդ դասարանում անգլերենի ուսուցչուհի Սիրան Հարոյանի նախաձեռնությամբ իրականացավ հեքիաթների բեմականացում ,որի նպատակն էր  բարելավել անգլերենի իմացությունը՝ հեքիաթների և բեմականացման միջոցով, լեզվական խոչընդոտների հաղթահարումը, բանավոր խոսքի զարգացումը։ Երեխաները հանդես եկան բավականին  անկաշկանդ , բնական և ամենակարևորը՝ նրանց հաջողվեց ներկաներին  հաղորդել դրական էներգիա և տեղափոխել հեքիաթների աշխարհ։

Հաղթական մայիս…

Մայիսի 9-ին, Զոլաքար գյուղում  տեղի  ունեցավ զոհված ազատամարտիկներին նվիրված հուշաքարի բացման արարողությունը։Միջոցառմանը  իրենց ելույթներով հանդես եկան նաև Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի սաները ։Նրանց  լսելով մեկ անգամ ևս համոզվեցինք , որ հայրենիքը  սրբություն է և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել ամեն հնարավորն ու անհնարինը մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար։

 

Սարդարապատի 100-ամյակին նվիրված բաց դաս

Ս/թ մայիսի 23-ին Զոլաքարի թիվ1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Սարդարապատի

հերոսամարտին նվիրված դաս-միջոցառում:

Աշակերտները ներկայացրին Սարդարապատի հերոսամարատի հերոսներին, նրանց կյանքն ու

հերոսական ուղին :Հնչեցին  թեմային վերաբերվող  երգեր  ու բանաստեղծություններ:

Քերականության թագավորություն

Մայիսի 26-ին Զոլաքարի թիվ մեկ  դպրոցի երկրորդ Ա դասարանում տոնական տրամադրություն էր տիրում ։Դասվար Նվեր Սարգսյանը կազմակերպել էր դաս_միջոցառում, որի նպատակն էր խորացնել մայրենիի դասաժամերին Հայաստանի և հայոց լեզվի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները։Դասն անցավ  բավականին  հետաքրքիր։

Կազմված էր երեք մասից.

Մայրենիի ՝սկսած գրերի գյուտից մինչև օրս ։

Գաղտնավանկ ը_ի գործածություն։

Նախադասության մասին ընդհանուր  գաղափար։

Դասի ընթացքում հնչեցին թեմային համահունչ երգեր և բանաստեղծություններ ։

ԳԱՐՆԱՆ ՊԱՐՏԵԶ

2018թ  մայիսի    5-ին  Զոլաքար   գյուղի  №1   միջնակարգ   դպրոցի   դահլիճում

տրամադրությունը  գարնանային  էր,  զվարթ:  Դպրոցի   2-րդ  <<Բ>>  դասարանի

աշակերտները,  ծաղիկների , միջատների  ու  թռչունների  կերպ  մտած,  ներկա-

յացրին միջոցառում՝  <<Գարնան պարտեզ >>  խորագրով:

Նախ ներկայացան պարտեզի բնակիչ- ծաղիկները, հետո հերթով պատեզ եկան

մյուսները՝  փորձելով բացատրել , թե իրենցից յուրաքանչյուրի դերը  որքան  մեծ է

կյանքում:  Իսկ  <<Արևն>>  ու   <<Անձրևը>>   եկան լրացնելու  գարնանային շունչը:

Վերջում բոլորը  միասին  ,  պարտիզպանի  թույլտվությամբ,   օգնեցին   փոքրիկ

տղային  ծաղիկներ հավաքել  ու նվիրել ուսուցչուհուն:

Միջոցառումը   համեմվեց  <<Վարդը>> ,  <<Լորիկ>>,   <<Կաքավիկ>>,  <<Օրոր>>

երգերի   ու  աղջիկների  նուրբ  պարի  կատարմամբ: